«Պահպանիր կնոջդ։ Հաջորդը կարող է ավելի վատը լինել»․ Անաստասիա Ռեշետովա


«Պահպանիր կնոջդ։ Հաջորդը կարող է ավելի վատը լինել»․ Անաստասիա Ռեշետովա
Հոկտեմբեր 10 13:28 2021

Անաստասիա Ռեշետովան հազվադեպ է իրեն թույլ տալիս անձնական կյանքին վերաբերող արտահայտություններ: Այդ պատճառով, երբ մոդելը հետաքրքիր մեմ է հրապարակել, երկրպագուները աշխուժացել են եւ սկսել են այն մեկնաբանել իրենց ձեւով։

Անաստասիա Ռեշետովայի նոր գրառման մեջ ասվում է․ «Պահպանիր կնոջդ։ Հաջորդը կարող է ավելի վատ լինել»։ Իհարկե, երկրպագուները բուռն են արձագանքել՝ որոշելով, որ նա դիմել է Տիմատիին։Բանն այն է, որ այժմ ռեփերը հանդիպում է մոդել Սաշա Դոնիի հետ, ում մշտապես համեմատում են մեկ Ալյոնա Շիշկովայի, մեկ Ռեշետովայի հետ: Սաշան միայն յուղ է լցնում կրակի մեջ՝ կրկնելով Անաստասիայի հագուստը եւ պատճենելով նրա ոճը:

Հիշեցնենք, որ Տիմատիի եւ Ռեշետովայի հարաբերությունները շարունակվել են մոտ վեց տարի։ 2019թ․-ին նրանք որդի են ունեցել, բայց արդեն հաջորդ տարի զույգը բաժանվել է: