Պատմաբան Ռուբեն Շուխյանը սոցկայքի իր էջում լուսանկար է տարածել` կից գրառմամբ. «Հին Երևանի վերջին մասունքներից. Երևանի նահանգապետարանի վարչական շենքը Հանրապետության փողոցում: 20-րդ դարասկզբի (1901) շինություն է, որը նախագծել է երևանյան տաղանդաշատ ճարտարապետ Վասիլի Միրզոյանը: Երևանի ամեն մի պատմական շենք ներկայումս պահպանման և հոգատար վերաբերմունքի մեծ կարիք ունի: Ընդհանրապես, Երևանի դերը Հայաստանի նորագույն պատմության մեջ բացառիկ է, և այն պետք է ամեն առիթով ընդգծել, բարձրացնել և կարևորել: Նշենք, որ արդեն 1501 թվականից սկսած՝ Երևանը Պարսկաստանի կազմում դառնում է համանուն բեգլարբեկության (կուսակալության, մոտ 45 հազար քմ տարածքով) վարչական կենտրոնը, որի հիմնական բնակչությունը հայերն էին կազմում՝ այդպիսով փաստացի դառնալով Արևելյան Հայաստանի մայրաքաղաքը»:
|
«Հին Երևանի վերջին մասունքներից». Ռուբեն Շուխյան