«Երեւանի ծննդյան 2803-ամյակի կապակցությամբ երգի տեսահոլովակ» .


«Երեւանի ծննդյան 2803-ամյակի կապակցությամբ երգի տեսահոլովակ» .
Հոկտեմբեր 9 17:12 2021

«Երեւանի ծննդյան 2803-ամյակի կապակցությամբ «Sharm Holding»-ը հանրությանն է ներկայացրել Էլվինա Մակարյանի հիշատակին նվիրված «Դու միշտ կապրես մեր սրտերում»  երգի տեսահոլովակը:Երգի այս բառերն արտահայտում են համայն հայության սերը մեր չքնաղ քաղաքի հանդեպ:

Երգի բառերն ու երաժշտությունը գրել է սիրված երգչուհի Էլվինա Մակարյանը: Ձայնագրման պահին երգի տեքստը լրացվել է նոր տողերով, որոնց հեղինակը Ավետ Բարսեղյանն է: 

Երգը հնչում է Էլվինա Մակարյանի, Էռնա Յուզբաշյանի, Արտաշես Ավետյանի, Էմմա  Ասատրյանի, Ռադիկ Գաբրիելյանի, Հայկոյի, Էմմի Բեջանյանի, Արաքսյա Մուշեղյանի, Էրիկ Կարապետյանի, Արման Աղաջանյանի, Սոնայի, Արթուր Գրիգորյանի, Ֆորշի, Հայ Համերգ Project-ի կատարմամբ: