Հազվագյուտ ադամանդե և զմրուխտե ակնոցներ՝ իշխանական գանձարանից. Sotheby's-ը յուրահատուկ իրեր է աճուրդի հանել


Հազվագյուտ ադամանդե և զմրուխտե ակնոցներ՝ իշխանական գանձարանից. Sotheby's-ը յուրահատուկ իրեր է աճուրդի հանել
Հոկտեմբեր 9 01:54 2021

Լոնդոնում վաճառքի է հանվել ադամանդե և զմրուխտե քարերով պատված հազվագյուտ ակնոցը հնդկական իշխանական գանձարանից: Ինչպես փոխանցում է BBC News-ը, աճուրդը կկայանա այս ամսվա ընթացքում:

Sotheby's աճուրդի տնից հայտնում են, որ ապակիները տեղադրվել են Հնդկաստանի Մուղալ կայսրության ժամանակաշրջանում (1890-ականներ) տարածված շրջանակների մեջ:

Ինչպես հաղորդվում է, ակնոցներից յուրաքանչյուրը վաճառվելու է 1,5-1,5 մլն ֆունտ ստերլինգով ($2-$3.4մլն):

Վաճառքին ընդառաջ դրանք առաջին անգամ կցուցադրվեն հոկտեմբերին Հոնկոնկգում և Լոնդոնում: