Սննդաբան, բժշկական գիտությունների դոկտոր Ալեքսեյ Կովալկովը նկարագրել է, թե ինչ պետք է անել՝ մի քանի օրվա ընթացքում երեք կիլոգրամ քաշ կորցնելու համար։ Այս մասին գրում է «Ռոսիյսկայա գազետան»։
Փորձագետի խոսքով՝ նման արդյունքի կարելի է հասնել, եթե օրգանիզմից «դուրս վռնդել ավելորդ ջուրը»։ Դա անելու համար հարկավոր է օգտագործել միզամուղ միջոցներ կամ հատուկ շիլա բրնձից։ Երկրորդ մեթոդը, ըստ Կովալկովի, նախընտրելի է, քանի որ դրան կարելի է դիմել առանց բժշկի նախնական հետազոտության:
Նիհարելու համար շիլան պետք է պատրաստել բրինձ-բասմաթիից, ծիրանի չրից եւ համեմունքներից եւ օգտագործել երկու օրվա ընթացքում՝ յուրաքանչյուր երկու-երեք շաբաթը մեկ: Ազդեցությունը կախված է մարդուց. նրանք, ովքեր չունեն ավելորդ հեղուկ, շիլան չի օգնում, բայց մյուսների մոտ շատ հեղուկ կա, եւ նրանց համար այն շատ օգտակար է: «Որոշ հիվանդների մոտ, ովքեր դիմում են մեզ, լինում էմեկ կամ նույնիսկ երկու դույլ ավելորդ ջուր օրգանիզմում», — պատմել է նա:
Վերցրեք մեկ բաժակ բասմատի տեսակի բրինձ, լվացեք այն, ինչպես պետք է եռացրեք: Այնուհետեւ վերցրեք մոտավորապես 250 գրամ ծիրանի չիր, կտրատեք շատ մանր, որպեսզի ստացվի չամիչի չափսերի եւ ավելացրեք բրնձի կաթսայի մեջ: Աղ խառնուրդի մեջ չի ավելացվում: Կարելի է ավելացնել մի քիչ քրքում համի համար կամ այլ համեմունքներ, բայց դա կարեւոր է, որ դրանք ավելացվեն չափավոր: Արդյունքում պետք է ստացվի փոքր ինչ քաղցր շիլա: Դա ցանկալի է օգտագործել երկու օր: Այսինքն, երբ սովի զգացում է առաջանում, դուք ուտում եք երկու-երեք գդալ այս շիլայից:
Դիետոլոգն ընդգծել է, որ բրինձ ուտելը չի ազատում ճարպից։ «Դա ոչ մի կապ չունի ճարպերի այրման հետ, իսկ ահա ավելորդ հեղուկի դուրս բերման հետ՝ այո», — պարզաբանել է նա:










