Հեռուստահաղորդավարուհի Օլգա Բուզովան թողարկել է երրորդ ստուդիական ալբոմը, որը ստացել է «Вот она я» անվանումը։ Դրանում 21 երգ է ներառված, որոնց կեսը հին է։
«Երեք տարվա ստուդիական աշխատանք, հարյուրավոր անքուն գիշերներ, անհավանական ժամերի փորձեր, վոկալի պարապմունքներ, տոննաներով լսված նյութեր, տասնյակ երգահաններ, որոնք մասնակցում են երգերի գրմանը»,- սոցիալալան ցանցերում գրել է նա։Բուզովան երգերի մի մասի հիման վրա տեսահոլովակներ է նկարահանել՝ «Танцуй под Бузову», «Водица» եւ «Без дел»։










