Որքա՞ն է տևել աշխարհի ամենաերկար համբույրը և որքա՞ն կալորիա են ծախսում մարդիկ համբուրվելիս: Ներկայացնում է ELLE-ը:
1. Միջինում մարդն իր ողջ կյանքի ընթացքում ծախսում է 336 ժամ, կամ 2 շաբաթ՝ համբուրվելու համար:
2. Մարդու շուրթերը 200 անգամ ավելի զգայուն են, քան մատների ծայրերը:
3. Համբույրը հիանալի մարզում է դեմքի համար: Համբուրվելիս դեմքի 57 մկաններից աշխատում է մոտ 30-ը: Մկանային աշխատանքը բարելավում է արյան շրջանառությունը, մաշկի առաձգականությունը և օգնում է հարթել կնճիռները:
4. Բացի այդ, համբուրվելն ակտիվորեն այրում է կալորիաները: Պարզապես այտին համբուրելը այրում է 5 կալորիա, իսկ կրքոտ «ֆրանսիական» համբույրը՝ 26 կալորիա:
5. Համբույրը կարող է ազատել սթրեսից: Գիտականորեն ապացուցված է, որ համբույրն արգելակում է գլյուկոկորտիկոիդ հորմոնների առաջացումը, որոնք մարդու մոտ առաջացնում են անհանգստություն, բարձրացնում են արյան ճնշումը և վատ ազդեցություն ունենում քնի վրա: Լավ ինքնազգացողության համար բավական է օրական երեք համբույր՝ 20 վայրկյան տևողությամբ:
6. Համբույրի ժամանակ օրգանիզմում արտադրվում է նյութ, որը մորֆինից 200 անգամ ավելի ուժեղ է: Հենց դա է պատասխանատու համբույրի ժամանակ առաջացած երջանկության զգացման համար:
7. Վիճակագրության համաձայն՝ մոտ 66%-ը համբուրվում է փակ աչքերով: Միևնույն ժամանակ, համբուրվողների 65%-ը գլուխը թեքում է աջ: Գիտնականները պարզել են, որ գլուխը որոշակի կողմ թեքելու սովորությունը ձևավորվում է ներարգանդային զարգացման ընթացքում:










