Կոտայքի մարզում Mercedes-ը մխրճվել է տախտակ տեղափոխող բեռնատարի մեջ. վարորդի դին ավտոմեքենայից դուրս են բերել փրկարարները


Կոտայքի մարզում Mercedes-ը մխրճվել է տախտակ տեղափոխող բեռնատարի մեջ. վարորդի դին ավտոմեքենայից դուրս են բերել փրկարարները
Հոկտեմբեր 8 09:50 2021

Հոկտեմբերի 7-ին, խոշոր ու ողբերգական ավտովթար է տեղի ունեցել Կոտայքի մարզում: Ժամը 21:30-ի սահմաններում ՌԴ քաղաքացի,  52-ամյա Արսեն Խաչատրյանը իր վարած  Mercedes  մակնիշի ավտոմեքենայով  Զովունի-Եղվարդ ավտոճանապարհի 2-րդ կմ հատվածում մխրճվել է տախտակով բարձված MAZ մակնիշի բեռնատարի հետնամասի մեջ:

Վթարի հետևանքով վարորդը տեղում մահացել է: Նրա դին ավտոմեքենայից դուրս են բերել Արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության Եղվարդի հրշեջ-փրկարարները: