Կանադացի դիզայներներն առաջարկում են կառուցել Լուսնի ահռելի կրկնօրինակի տեսքով ռեզորթ


Կանադացի դիզայներներն առաջարկում են կառուցել Լուսնի ահռելի կրկնօրինակի տեսքով ռեզորթ
Հոկտեմբեր 8 01:27 2021

Կանադացի դիզայներներ Մայքլ Հենդերսոնն ու Սանդրա Մեթյուսը ներկայացել են աննախադեպ նախագիծ, համաձայն որի՝ կկառուցվի Երկրի բնական արբանյակի՝ Լուսնի ահռելի կրկնօրինակի տեսքով ռեզորթ:

Ինչպես գրում է Luxury Launches-ը, դրա ներսում կլինեն թատրոններ, սպա սրահներ, հյուրանոցներ, առևտրի սրահներ, համերգասրահներ: Դրա կառուցման արտոնագիր է տվելու Հյուսիսային Ամերիկայում, Եվրոպայում Պարսից ծոցի երկրներում և Ասիա-խաղաղօվկիանոսյան տարածաշրջանում:

516 000 քմ մակերեսով շինությունը կկոչվի  MOON և կունենա ֆուտուրիստիկ դիզայն: Դրա պարագիծը կկազմի 198 մ: