Գեղարքունիքում իրար են բախվել «Toledo»-ն եւ «ВАЗ 2107»-ը. երկու մարդ տեղափոխվել է «Գավառ» ԲԿ


Գեղարքունիքում իրար են բախվել «Toledo»-ն եւ «ВАЗ 2107»-ը. երկու մարդ տեղափոխվել է «Գավառ» ԲԿ
Հոկտեմբեր 5 23:20 2021

Այսօր՝ հոկտեմբերի 5-ին, ավտովթար  է տեղի ունեցել Գեղարքունիքի մարզում:

Ինչպես հայտնում է SHAMSHYAN.com-ը, ժամը 07:20-ի սահմաններում Սևան-Մարտունի-Գետափ ավտոճանապարհի 40.4-րդ կմ հատվածում բախվել են Գեղարքունիքի մարզի բնակիչներ, 42-ամյա Արտյոմ Մ.-ի վարած Toledo մակնիշի և 31-ամյա Վահրամ Կ.-ի վարած ВАЗ 2107 մակնիշի ավտոմեքենաները:

Վթարի հետևանքով 2 վարորդները  մարմնական վնասվածքներով տեղափոխվել են «Գավառ» բժշկական կենտրոն: