1. Երբեք ուշադրություն չդարձնել ուրիշ կանանց: Չի նշանակում, թե պետք է ամուսնուն թույլ տալ, որ աչքերը չռի այլ կանանց վրա եւ հաշտվել դրա հետ: Ուղղակի տղամարդիկ գենետիկորեն այնպես են ծրագրված, որ նկատում են թեկուզ մի փոքր գրավչություն ունեցող կանանց: Այդ պատճառով չարժե նրան արգելել, որ անի դա, որովհետեւ նա միեւնույն է` ուշադրություն կդարձնի նրանց: Ուղղակի վստահեք նրան եւ իմացեք, որ դա նույնն է, ինչ երբ դուք եք նկատում գրավիչ տղամարդուն, բայց դա չի նշանակում, թե պատրաստվում եք դավաճանել նրա հետ:
2. Հրաժարվել որեւէ անհատական կամ մասնագիտական հակումից: Որքան էլ դուք հասկանաք եւ մասնակից լինեք նրա հետաքրքրություններին, դուք պետք է աջակցեք նրա նպատակներին եւ ինչ-որ բանի հասնելու նրա ձգտմանը: Երբեմն դրա համար ժամանակ եւ փող է անհրաժեշտ, բայց եղեք նա, ով մշտապես նրան ասում է, որ ինքը չի կարողանա անել դա կամ որ չպետք է անի: Եղեք նրա գործընկերը, սիրուհին եւ ընկերը: Նրան խրախուսեք անելու այն, ինչ ուզում է, եւ նրան հասկացրեք, որ միշտ կողքին կլինեք:










