Windows 11-ը թողարկել են նախատեսվածից մեկ օր շուտ


Windows 11-ը թողարկել են նախատեսվածից մեկ օր շուտ
Հոկտեմբեր 5 18:13 2021

Ամերիկյան Microsoft ընկերությունը պաշտոնապես թողարկել է Windows 11 օպերացիոն համակարգը (ՕՀ)՝ դա անելով ժամկետից շուտ, տեղեկացնում է The Verge պորտալը։

Նոր ՕՀ-ն արդեն հասանելի է բեռնման համար։ Օպերացիոն համակարգը պետք է թողարկվեր հոկտեմբերի 5-ին։«Windows 11-ը Windows-ի նոր փորձն է, որը կոչված է մեզ մոտեցնել այն բանին, ինչը դուք սիրում եք»,- ասել են ընկերությունում։

Microsoft-ի նվազագույն պահանջները համակարգիչներից Windows 11-ի համար դարձել են ավելի խիստ՝ օպերացիոն համակարգը սարքի վրա տեղադրել կարելի է 8-րդ սերնդի Intel Core պրոցեսորով կամ Ryzen 2000-ով ու դրանից ավելի թարմով։ Կպահանջվեն նաեւ 4 Գբ օպերատիվ եւ 64 Գբ մշտական հիշողություններ։