«Սիրեք ու ժպտացեք... եւ միշտ Ձեր սրտում պահեք նրանց, ովքեր չկան, բայց ձեր սրտում միշտ կլինեն»․ Իրինա Թովմասյան


«Սիրեք ու ժպտացեք... եւ միշտ Ձեր սրտում պահեք նրանց, ովքեր չկան, բայց ձեր սրտում միշտ կլինեն»․ Իրինա Թովմասյան
Հոկտեմբեր 3 14:55 2021

Գեղեցկուհի Իրինա Թովմասյանը իր ինստագրամյան էջում նոր լուսանկար է հրապարակել, որտեղ պատկերված է Հայկոյի, Ավետ Բարսեղյանի, Լուսինե Թովմասյանի հետ։

Հրապարակմանը կից նա գրել է.

«Լույսը կբացվի, և մենք բոլորս կշարունակենք ապրել. մեկս` ուրախ, մեկս` հոգում տխուր ու թախծոտ, մեկ ուրիշը` իր խնդիրներով, բայց կապրենք ու կշնչենք...

 
 

Այ հենց այդ լույսի ու շնչելու համար էլ եկեք չմոռանանք լինել շնորհակալ, լինենք գնահատող ամեն չնչին հնարավորությունը, որ մեզ է տրվում այս կյանքում և, իհա´րկե, եկե´ք ժլատ չլինենք սիրո խոստովանությունների հարցում` ծնողներին, սիրելիին, երեխաներին. չէ ՞ որ ոչ մեկս չգիտենք, թե ինչ կարող է լինեն հաջորդ պահին:

Սիրեք ու ժպտացեք... և միշտ Ձեր սրտում պահեք նրանց, ովքեր չկան, բայց ձեր սրտում միշտ կլինեն»: