Մարդ առեւանգելու մեղադրանքով հետախուզվողը օդանավակայանից տեղափոխվեց ոստիկանություն


Մարդ առեւանգելու մեղադրանքով հետախուզվողը օդանավակայանից տեղափոխվեց ոստիկանություն
Հոկտեմբեր 3 00:33 2021

Ոստիկանության Վաղարշապատի բաժնի ՔՀԲ ծառայողների բացատրական աշխատանքի շնորհիվ հոկտեմբերի 1-ին-ին Դոնի Ռոստով-Երևան չվերթի ինքնաթիռի ժամանումից հետո «Զվարթնոց» օդանավակայանից Վաղարշապատի բաժին է տեղափոխվել 36-ամյա Արշակ Ա.-ն, որը 2018 թ. մայիսի 8-ից հետախուզվում էր ՀՀ քրեական օրենսգրքի 131-րդ հոդվածի (Մարդուն առևանգելը) մեղադրանքով: Այս մասին հայտնում են ՀՀ Ոստիկանությունից:

Խափանման միջոցը՝ կալանք: