Բրոկոլին լավացնում է տեսողությունն ու ամրացնում իմունային համակարգը


Բրոկոլին լավացնում է տեսողությունն ու ամրացնում իմունային համակարգը
Հոկտեմբեր 2 01:00 2021

Թեև բրոկոլիի օգտագործումն այնքան էլ տարածված չէ Հայաստանում, սակայն բանջարեղենի այս տեսակը շատ հարուստ է օգտակար հատկություններով:

Բրոկոլին պարունակում է բջջանյութ, կալիում, ֆոսֆոր, մագնեզիում, երկաթ, ցինկ, մանգան, ծծումբ, վիտամիններ С, В1, В2, В5 և այլն: Այն նաև հարուստ է հանքային աղերով և սպիտակուցներով։

Ընդամենը 30 գրամ բրոկոլիի տերևները պարունակում են օրական պահանջված վիտամին A-ի 90%-ը, որը շատ կարևոր է տեսողությունն ու իմունիտետն ամրացնելու համար:

Բրոկոլին օգտակար է քաղցկեղի կանխարգելման գործում: Գիտնականները նաև պարզել են, որ շաքարախտի դեպքում չափազանց կարևոր է բրոկկոլին ամենօրյա սննդակարգի մեջ ընդգրկելը: