Բանանով դիետիկ պաղպաղակ բոլոր նրանց համար, ովքեր հետևում են կազմվածքին


Բանանով դիետիկ պաղպաղակ բոլոր նրանց համար, ովքեր հետևում են կազմվածքին
Հոկտեմբեր 1 00:03 2021

Բաղադրիչներ

• 1 բանան
• 100 գրամ յուղազրկված յոգուրտ
• դարչին
• քաղցրացնող միջոց՝ ըստ ցանկության։

 

Պատրաստման եղանակը։ Մանր կտրատեք բանանը և մի քանի ժամով դրեք սառցարանը։ Սառած բանանը լցրեք բլենդերի մեջ, ավելացրեք դարչինն ու յոգուրտը։ Լավ խառնեք։ Կստանաք մի փոքր հալած պաղպաղակի նման զանգված։