20 ռոմանտիկ բաներ, որ տղամարդը սպասում է քեզնից


20 ռոմանտիկ բաներ, որ տղամարդը սպասում է քեզնից
Սեպտեմբեր 26 21:20 2021

 

1. Մատներդ սահեցրու նրա մազերի միջով, խաղա մազերի հետ, մերսիր գլխամաշկը, ապա՝ պարանոցն ու ուսերը… արդյունքը քեզ կապշեցնի:

 

2. Տանը հագիր նրա սպորտային հագուստը կամ վերնաշապիկը:

3. Երբեմն գրկիր նրան հենց այնպես: Նա իրեն ցանկալի տղամարդ է զգում, երբ դու իր գրկում քեզ անվտանգ ես զգում:

 

4. Կարդա նրա համար ինչ-որ բան, երբ դուք երկար ճանապարհ եք գնում, իսկ նա ղեկին է: Նրա համար հաճելլի է քո ձայնը լսելը:

 

5. Ասա, որ հպարտանում ես նրանով:

 

6. Սկսիր նրա հետ մարզումների գնալ, երբ նկատում ես, որ նա սկսել է դրանք բաց թողնել:

 

7. Երբեմն նա ուզում է, որ դու իր հետ վերաբերվես ոչ թե՝ որպես տղամարդու, այլ՝ որպես երեխայի: Գրկես նրան, երբ քնած է, գուրգուրես, գլուխը շոյես ու ասես, որ ամեն ինչ լավ կլինի:

 

8. Նրա համար փոքրիկ անակնկալներ արա:

 

9. Նրան զարմացրու՝ թիկունքից գրկելով, համբույրներով: Զգացմունքներդ արտահայտելիս ազնիվ եղիր:

 

10. Ձեզ վրա փող ծախսիր: Ինքդ քեզ առանձնահատուկ զգա այն բանի համար, որ կարող ես երես տալ քո տղամարդուն: Նա ուզում է դա զգալ:

 

11. Նրան պատմիր այն մասին, ինչի մասին քիչ ես ասում: Վստահիր քո տղամարդուն քո երազանքները: Նա կգնահատի դա:

 

12. Երբ նա խաղում է համակարգչով, նրա համար պարզապես մի ափսե կերակուր բեր:

 

13. Երբ դուք հասարակության մեջ եք գտնվում, հիշեցրու նրան, որ սիրում ես իրեն: Աչքով տուր, հպվիր նրա ազդրին կամ այնպիսի հայացքով նայիր, որը ինքը հաստատ կհասկանա:

 

14. Հեռախոսդ մի կողմ դիր ու եղիր նրա հետ:

 

15. Եղիր այնպիսին, ինչպիսին որ իրականում կաս: Թուլացիր: Մոռացիր այն մասին՝ կա՞ արդյոք քեզ վրա դիմահարդարում, թե՞ ոչ:

 

 

16. Նրա հետ ազնիվ ու անկեղծ եղիր, վստահիր քեզ տանջող մտքերը նրան, կիսիր մտահոգություններդ:

 

17. Մի մտածիր, որ, եթե գժտված եք, ինքը պետք է առաջին քայլն անի: Առաջինը դու գրիր նրան՝ անկախ ամեն ինչից:

 

18. Անկողնում նախաձեռնությունը քեզ վրա վերցրու:

 

19. Հետաքրքրվիր այն ամենով, ինչով նա է հետաքրքրված:

 

20. Նրան հաճոյախոսություններ արա:

 

Հրապարակման պատրաստեց Սոֆա Պետրոսյանը