Ինչպե՞ս է շաքարն ազդում իմունիտետի աշխատանքի վրա


Ինչպե՞ս է շաքարն ազդում իմունիտետի աշխատանքի վրա
Սեպտեմբեր 26 16:20 2021

Շաքարը բացասական ազդեցություն ունի մարդու իմունիտետի վրա, ինչն ապացուցել են մեծ թվով գիտական աշխատանքներ: Հետազոտություններ կան, որոնք ցույց են տալիս, որ շաքարի ցանկացած տեսակի գործածումը 4-6 ժամում իմունիտետը 75 տոկոսով նվազեցնում է: Եթե այդ պահին դուք շփվեք հիվանդ մարդու հետ, ապա վարակվելու հնարավորությունները զգալիորեն մեծանում են:

 

 
 

Այս պրոցեսների վրա ազդեցություն գործող մեխանիզմներից մեկը այն է, որ գլյուկոզան С վիտամինին նման կառուցվածք ունի եւ մրցակցում է բջջի ռեցեպտորների համար: Եվ բջիջն ընտրում է գլյուկոզան, քանի որ էներգաապահովումն ավելի կարեւոր է, իսկ С վիտամինը վերջնարդյունքում, մեծ հաշվով, օրգանիզմից դուրս է բերվում:

 

Ուստի, եթե ձեր սնվելու ֆոնին նկատում եք իմունիտետի նվազում, ապա առաջին հերթին խորհուրդ է տրվում բացառել կամ գոնե նվազեցնել շաքարի գործածումը: Հիվանդության ժամանակ չարժե ձեզ մխիթարել շոկոլադով:

 

Լավ ռազմավարություն կլինի խմելու ջուրը, մասուրի թեյը, ոչ միայն շաքար պարունակող մթերքներից, այլեւ ընդհանրապես սննդակարգում ավելորդ (հատկապես արագ յուրացվող) ածխաջրերից, ինչպես նաեւ С վիտամին ընդունելուց հրաժարվելը:Մասնագետները խորհուրդ են տալիս հատուկ ուշադրություն դարձնել С վիտամինի ընտրության վրա: Հիմա տարածված են թշշացող վիտամինները, բայց դրանց բաղադրության մեջ հաճախ առաջին տեղում շաքարն է: Նույն կերպ ուշադրություն դարձրեք նաեւ մանկական վիտամիններին: Դրանք հաճախ ինչ-որ մարմելադներ են, ծամվող կոնֆետներ, եւ դրանց առումով առկա է նույն խնդիրը: Արդյունքը կլինի ուղղակի անիմաստ ծախսված փողը: Ուստի արժե հատուկ ուշադրություն դարձնել հավելումների բաղադրությանը, որոնք պատրաստվում եք գործածել: