Երգչուհի Մարտան, որը միշտ առանձնանում է իր ոճային կերպարներով, հետեւորդների ու երկրպագուների հետ կիսվել է ընտանեկան լուսանկարով։
.jpg)
Երգչուհին, որը սպասում է երկրորդ երեխայի ծնունդին, կերպարանք է ընդունել որդու հետ։ Մայր ու որդի ջերմ գրկախառնված են։ ԱՄՆ-ում բնակվող Մարտան կրում է սպորտային կոստյում, մուգ գույնի վերնազգեստ, կիսաերկարաճիտներ։ Նրա մազերն արձակված են, նախընտրել է նվազագույն շպար։ Հրապարակմանը կից Մարտան գրառում չի կատարել, սակայն հետեւորդները բազում դրական մեկնաբանություններ են գրել․ «Հրաշք», «Ոճային», «Սեր եք»։











