«Հայ ծնվելը ճակատագիր է․ լրիվ ուրիշ հայ եմ, քան կայի նախորդ տարեդարձիս»․ Իննա Խոջամիրյանի գրառումն իր 26-ամյակի առթիվ


«Հայ ծնվելը ճակատագիր է․ լրիվ ուրիշ հայ եմ, քան կայի նախորդ տարեդարձիս»․ Իննա Խոջամիրյանի գրառումն իր 26-ամյակի առթիվ
Սեպտեմբեր 25 23:30 2021

Դերասանուհի Իննա Խոջամիրյանն այսօր տոնում է 26–ամյակը, ինչի առթիվ հրապարակել է տարազով նոր լուսանկար ու գրառում արել հայ լինելու մասին:

 

 

«Հայ ծնվելը ճակատագիր է... Կոփվելու, պայքարելու, անվերջ ընկնելու և ոտքի կանգնելու, համակերպվելու և լռելու ճակատագիր: Իսկ ես այսօր «ծնվել եմ»... կամ էլ վերածնվել... Եվ լրիվ ուրիշ հայ եմ, քան կայի նախորդ տարեդարձիս:

 

Սա Լռության տարեդարձ է:

 

 

Ապրելու տարեդարձ...

 

Ես ապրում եմ և դրա համար արդեն իսկ շնորհակալ եմ...»։