«Դոմ-2»-ի նախկին աստղ Ալյոնա Վոդոնաեւայի 11-ամյա որդին Բոգդան Մալակեեւը, ցնցել է աստղային մորը. տղան կարճ ժամանակ մնալով հոր մոտ, տուն է վերադարձել ոտքի վրա իրական դաջվածքով: Լուրը ցնցել է մոդելին, փոխանցում է КП-ն։
Իր Instagram-ում Ալյոնան կիսվել է Բոգդանի հետ զրույցի տեսանյութով: Կադրում տղան, կարծես հպարտանալով իր արարքով, պատմում է՝ ինչպես է նա դաջվածք արել։Մոր բացատրություններից պարզ է դարձել, որ Բոգդանը դաջվածք է արել ինքնուրույն՝ անհրաժեշտ տեղեկատվություն գտնելով համացանցում: Նա օգտվել է ասեղից, իսկ թանաքը պատրաստել է «բանտային բաղադրատոմսով», որի մասին իմացել է համացանցից։
Ալյոնայի ձայնից լսվում է, որ նա սարսափած է տեսածից։ «Բոգդան, 11 տարեկան ես»։
Սրամիտ տղան անմիջապես գտավ, թե ինչ է պատասխանել:
«Ինչ տարբերություն, ես առանձնահատուկ եմ», - հակադարձել է նա:
Մոդելի խոսքով՝ իր որդու հետ լուրջ զրույց է տեղի ունեցել, որի ընթացքում Բոգդանը խոստացել է այլեւս երբեք դաջվածք չանել իր վրա: