Ավտովթար՝ Արարատի մարզում. բախվել են Opel Vectra-ն ու Ford Transit-ը. 4 վիրավորներից մեկը մանկահասակ երեխա է


Ավտովթար՝ Արարատի մարզում. բախվել են Opel Vectra-ն ու Ford Transit-ը. 4 վիրավորներից մեկը մանկահասակ երեխա է
Սեպտեմբեր 25 11:15 2021

Այսօր՝ սեպտեմբերի 25-ին, ավտովթար է տեղի ունեցել Արարատի մարզում։ Ժամը 10։00-ի սահմաններում Երևան-Երասխ ավտոճանապարհի 29 կմ հատվածում բախվել են Opel Vectra և Ford Transit մակնիշի ավտոմեքենաները։ 

4 հոգի, այդ թվում՝ 1 երեխա, քաղաքացիների օգնությամբ դուրս են բերվել ավտոմեքենաներից, և քաղաքացիներն իրենց ավտոմեքենաներով նրանց տեղափոխել են «Արտաշատ» բժշկական կենտրոն։