Այստեղ կարելի է նույնպես տարբերակներ մտածել. ընթրիք ամենից ինչ կա տանը, ընթրիք-անակնկալ, խոհարարական մրցույթ:
Մերսեք իրար
Մերսեք միմյանց՝ օգտագործելով հատուկ մերսման յուղեր:
Միասին լոգանք ընդունեք
Լոգարանի մեջ լցրեք փրփուր, վառեք մոմեր: Տղամարդիկ հազվադեպ են լոգանք ընդունում, սակայն կնոջ հետ միասին նրանք դեմ չեն լինի:
Կարաոկե կազմակերպեք
Երգեք միասին և զվարճացեք:
Բարձերով կռիվ կազմակերպեք
Մանուկ հասակում դա երևի թե երկուսիդ համար էլ ուրախ զվարճանք էր, իսկ այժմ այդ կռիվը կարող է լրիվ այլ ավարտ ունենալ:
Տեսախաղեր խաղացեք
Իսկ ավելի հետաքրքրացնելու համար համբուրվեք, հանվեք կամ մեկ բաժակ խմեք ամեն պարտության համար:
Միմյանց սիրած ֆիլմերը դիտեք
Առավել ևս, եթե զույգերից մեկը մինչ այդ չէր ցանկանում այդ ֆիլմերը դիտել: Միասին ամեն ինչ զվարճալի է:










