Եմենը համաշխարհային հանրությունից պահանջում է կանգնեցնել հուսիթների կողմից իրականացվող մահապատիժները


Եմենը համաշխարհային հանրությունից պահանջում է կանգնեցնել հուսիթների կողմից իրականացվող մահապատիժները
Սեպտեմբեր 23 18:42 2021

Եմենը համաշխարհային հանրությունից պահանջում է կանգնեցնել հուսիթների կողմից իրականացվող մահապատիժները, փոխանցում է Associated Press-ը:

«Կոչ ենք անում համաշխարհային հանրությանը, ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդին, Մարդու իրավունքների խորհրդին, միջազգային մարմիններին եւ իրավապաշտպան կազմակերպություններին անհապաղ միջոցներ ձեռնարկել` կանգնեցնելու լրագրողների եւ քաղաքական գործիչների զանգվածային մահապատիժները, որոնք իրականացնում են  հուսիթները»,-ասվում է հայտարարության մեջ։