Պատրաստվեք նոր համաճարակի․ Բայդեն


Պատրաստվեք նոր համաճարակի․ Բայդեն
Սեպտեմբեր 23 14:30 2021

ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը դիմել է համաշխարհային հանրությանը և կոչ արել համատեղ պատրաստվել հաջորդ համաճարակին: 
Իր խոսքում Բայդենը նշել է, որ այսօր աշխարհի բոլոր երկրները կանգնած են ընտրության առջև:

«Կպայքարե՞նք միասին մարդկային կյանքի համար, կհավաքվե՞նք կորոնավիրուսը հաղթահարելու համար, և արդյո՞ք բոլոր անհրաժեշտ քայլերը կձեռնարկենք հաջորդ համաճարակից մեզ պաշտպանելու համար, եթե այն լինի: Կամ չե՞նք կարող կիրառել առկա գործիքները և իմանալ, թե երբ ենք դիմակայելու վիրուսի ավելի վտանգավոր տարբերակներին», - ասել է Սպիտակ տան ղեկավարը: Նա նաև մատնանշել է Երկրի վրա կլիմայի փոփոխության հետ կապված դժվար ընտրությունները: Ըստ ԱՄՆ ղեկավարի՝ համաշխարհային հանրությունը պետք է որոշի՝ դիմակայե՞լ բնության մարտահրավերներին, թե՞ տուժել աճող երաշտներից, ջրհեղեղներից, հրդեհներից և փոթորիկներից:

Ըստ Բայդենի՝ մարդկությունը կարող է օգտվել սպասվող ճգնաժամերից, եթե ունենա այդ հնարավորություններից օգտվելու կամք և վճռականություն: