Ոստիկանության կրթահամալիրի դիմաց գոլդ համարներով «յաշիկը» բախվել է բետոնե արգելապատնեշին


Ոստիկանության կրթահամալիրի դիմաց գոլդ համարներով «յաշիկը» բախվել է բետոնե արգելապատնեշին
Սեպտեմբեր 23 11:15 2021

Երեւանում, սեպտեմբերի 22-ին, ավտովթար է տեղի ունեցել. ժամը 23։30-ի սահմաններում Mercedes G մակնիշի 77 II 771 համարանիշի ավտոմեքենան Իսակովի պողոտայում՝ ոստիկանության կրթահամալիրի հարևանությամբ, դեռևս անհայտ հանգամանքներում բախվել է ճանապարհի բաժանարար գոտում տեղադրված բետոնե արգելապատնեշին։

 

Shamshyan.com-ի  հաղորդմամբ, ըստ նախնական տեղեկությունների, բարեբախտաբար, տուժածներ չկան, ու մինչ վթարի վայրից փորձում էին քարշակի միջոցով ավտոմեքենան հեռացնեին, օպերատիվորեն ժամանեցին ՀՀ ոստիկանության պարեկային ծառայության Երևանի գնդի պարեկները։ Ոստիկանությունը պարզում է վարորդի ինքնությունը։



loading...