Էրդողանի փեսան հայտարարել է նոր անօդաչու թռչող սարքի ստեղծման մասին


Էրդողանի փեսան հայտարարել է նոր անօդաչու թռչող սարքի ստեղծման մասին
Սեպտեմբեր 22 22:25 2021

Թուրքական Baykar ընկերության տեխնիկական գծով տնօրեն Սելջուկ Բայրաքթարը, որը նաև Թուրքիայի նախագահի փեսան է, խոսել է առաջիկա նոր նախագծերի մասին: Այս մասին է գրում Ermenihaber.am-ը։

Ըստ նրա՝  2022թ. նախատեսվում է իրականացնել Bayraktar TB3 հարվածային անօդաչու թռչող սարքի (ԱԹՍ) առաջին թռիչքը

Բայրաքթարը նշել է, որ Bayraktar TB3-ը  մի փոքր ավելի մեծ է Bayraktar TB2-ից, սակայն ավելի փոքր ու թեթև է Akıncı ԱԹՍ-ներից, որոնք այս տարի են հանձնվել շահագործման։

Bayraktar TB3-ը կարող է արբանյակի կառավարմամբ հազարավոր կիլոմետրեր անցնել, թռիչք և վայրէջք կատարել կարճ թռիչքուղի ունեցող նավերի վրա»,- նկարագրել է Սելջուկ Բայրաքթարը