Էրդողանը կրկին հանդես է եկել Ուկրաինայի տարածքային ամբողջականության պահպանման կոչով


Էրդողանը կրկին հանդես է եկել Ուկրաինայի տարածքային ամբողջականության պահպանման կոչով
Սեպտեմբեր 22 10:18 2021

Թուրքիան անհրաժեշտ է համարում Ուկրաինայի տարածքային ամբողջականության պահպանումը: Հերթական անգամ այսպիսի կարծիք է հայտնել Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը՝ ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի 76-րդ նստաշրջանին ունեցած իր ելույթի ժամանակ: «Մենք կարևոր ենք համարում ՝ պահպանել Ուկրաինայի տարածքային ամբողջականությունն ու սուվերենիտետը՝ ներառյալ Ղրիմի տարածքը, որի բռնակցումը մենք չենք ճանաչում: Անհրաժեշտ է առավել շատ ջանքեր գործադրել՝ Ղրիմի թաթարների իրավունքների պաշտպանության հարցում»,- ասել է Թուրքիայի նախագահը: Հիշեցնենք, որ ավելի վաղ Թուրքիայի արտգործնախարարն՝ իր թվիթերյան էջում հայտարարություն էր հրապարակել՝ որով Թուրքիան չի ճանաչում Ղրիմում անցկացված ընտրությունները:

 
 


loading...