«Շուստրի գեղցու նոր կրուտիտ ա». Գևորգ Գալստյան


«Շուստրի գեղցու նոր կրուտիտ ա». Գևորգ Գալստյան
Սեպտեմբեր 21 23:14 2021

Ազգային-Ժողովրդավարական Բևեռի մամուլի խոսնակ Գևորգ Գալստյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․ «Նույնն էլ անցյալ տարի արեցին. Ցեղասպանության տարելիցը լուսային շոուով ու երաժշտությամբ եսիմ ինչ արեցին, որն ավելի շատ, սարսափելի է ասել, տոնելու էր նման: Էդ էլ շուստրի գեղացու նոր կրուտիտ ա...: Հենց ասում ես` բայց սգի մեջ ենք, ի՞նչ երաժշտություն, պատասխանում են` բայց դասական ա, սիմֆոնիկ ա...: Կարծես՝ իրենց տատ ու պապի յոթն ու քառասունքը սիմֆոնիայի ներքո են արել...: Էն որ լուսային էֆեկտներով գունավորել էին Ծիծեռնակաբերդը, դա էս ամենի առաջին սերիան էր»: