Սննդամթերքներ, որոնց ուտելու անհագ ցանկությունը կարող է մատնանշել այս կամ այն հիվանդության առկայությունը


Սննդամթերքներ, որոնց ուտելու անհագ ցանկությունը կարող է մատնանշել այս կամ այն հիվանդության առկայությունը
Սեպտեմբեր 21 21:50 2021

Տեխասի համալսարանի գիտնականները բազմաթիվ հետազոտություններից հետո եկել են այն եզրակացության, որ այս կամ այն սնունդն ուտելու անհագ ցանկությունը կարող է վկայել օրգանիզմում առկա տարբեր խնդիրների մասին: Այսպես.

1. Հայտնի է, որ խնձորի մեջ պարունակվող երկաթն ու C վիտամինը հիանալի կերպով յուրացվում են օրգանիզմի կողմից, և այդ նյութերը պարզապես անհրաժեշտ են սրտային հիվանդներին: Խնձորի հանդեպ սերը վկայում է խոլեստերինի բարձր մակարդակի կամ էլ սկսվող սրտային հիվանդությունների մասին:

2. Լիմոնի հանդեպ սերը կարող է ահազանգել լեղապարկի և լյարդի խնդիրների մասին:

3. Սպիտակ կաղամբ ուտելու անհագ ցանկությունը կարող է վկայել աղիների հետ կապված խնդիրների մասին:

4. Ով իր կյանքը չի պատկերացնում առանց ձիթապտուղների, լավ կլինի ստուգի վահանաձև գեղձի աշխատանքը:

5. Իսկ ով չի հագենում պաղպաղակից ու հարած սերուցքից, հավանական է, խնդիրներ ունի հենաշարժողական համակարգի հետ կապված:

Որոշ սննդաբաններ էլ նկատել են, որ մարսողական համակարգի ուռուցքների դեպքում մարդիկ չեն կարողանում մարսել մսային ուտեստներն, իսկ սմբուկից ու սխտորից հրաժարվում են խոց և բարձր թթվայնությամբ գաստրիտ ունեցողները: Հորմոնային խախտումների և շաքարախտի դեպքում առաջանում է գայլի ախորժակ, և ամբողջովին խախտվում են մարդու համային նախընտրությունները



loading...