Բաքվում ավարտվել են Ադրբեջանի, Թուրքիայի եւ Պակիստանի հատուկջոկատայինների «Երեք եղբայր-2021» զորավարժությունները


Բաքվում ավարտվել են Ադրբեջանի, Թուրքիայի եւ Պակիստանի հատուկջոկատայինների «Երեք եղբայր-2021» զորավարժությունները
Սեպտեմբեր 21 17:17 2021

Սեպտեմբերի 20-ին Բաքվում տեղի է ունեցել Ադրբեջանի, Թուրքիայի եւ Պակիստանի հատուկ նշանակության ջոկատների մասնակցությամբ «Երեք եղբայր-2021» միջազգային զորավարժությունների փակման արարողությունը, հայտնում է Haqqin պորտալը՝ վկայակոչելով Ադրբեջանի պաշտպանության նախարարությանը:

«Զորավարժությունները ցույց տվեցին մեր հատուկջոկատայինների հմտությունների ավելացումը, որոնք ժամանակակից տեխնոլոգիաներ, մարտական ​​նոր մարտավարություն են օգտագործում, եւ նրանց պրոֆեսիոնալիզմի մակարդակի զգալի աճը: Զորավարժությունները զգալի ներդրում ունեցան մեր զորքերի կարողությունների եւ ունակությունների զարգացման գործում: Այս զորավարժությունները եւս մեկ անգամ ցույց տվեցին մեր Զինված ուժերի՝ ցանկացած հանձնարարություն համատեղ կատարելու պատրաստակամությունն ու կարողությունը»,- ասել է ադրբեջանցի նախարարը:

Պաշտպանության նախարարը նաեւ նշել է, որ նմանատիպ զորավարժություններ կանցկացվեն նաեւ հետագայում:

«Համատեղ վարժանքները մեր ժողովուրդների բարեկամության, մեր երկրների սերտ համագործակցության օրինակ են: Երեք եղբայրական երկրների մասնակցությունը, ուս ուսի տված առաջադրանքների համատեղ իրականացումը հպարտության զգացում է առաջացնում յուրաքանչյուրիս մեջ»,- ասել է գեներալ-լեյտենանտ Հիքմեթ Միրզոեւը:

Զորավարժություններն անցկացվել են «Կեցցե Ադրբեջանի, Պակիստանի եւ Թուրքիայի եղբայրությունը» կարգախոսի ներքո: