Բաքվից հյտարարում են՝ եթե Իրանը հանկարծ մի բանի անի, Պակիստանի բանակը ներխուժելու է Թեհրան. իրանագետ


Բաքվից հյտարարում են՝ եթե Իրանը հանկարծ մի բանի անի, Պակիստանի բանակը ներխուժելու է Թեհրան. իրանագետ
Սեպտեմբեր 21 14:42 2021

Մի պետություն, որ տարիներ շարունակ լայնամասշտաբ զորավարժություններ է արել և անում է մեր սահմանների երկայնքով ու դա օգտագործել որպես ճնշման միջոց բանակցություններից առաջ, դրանց ժամանակ, դրանցից հետո, հիմա անհանգստացած է, որ Իրանն է անում նման զորավարժություններ իր սահմանին։ Այս մասին Facebook-ի իր էջում գրել է իրանագետ Արտյոմ Տոնոյանը:

Նա, մասնավորապես, նշել է. «Բացահայտ հայտարարում են, որ իրենք այդ զորավարժությունները և ռազմատեխնիկայի կուտակումը իրենց սահմանների երկայնքով համարում են անթույլատրելի ճնշում Բաքվի վրա, իսկ Էրդողանի ոչ պաշտոնական ներկայացուցիչը և պանթյուրքական ծրագրերի համակարգողը Բաքվում հայտարարում է, որ եթե Իրանը հանկարծ մի բանի անի, Պակիստանի բանակը ներխուժելու է Թեհրան։

Կյանքը բումերանգ է, քաղաքականությունն էլ ներառյալ։