Ռուսաստանի Պերմի համալսարանում հրաձգության բոլոր զոհվածները ճանաչվել են


Ռուսաստանի Պերմի համալսարանում հրաձգության բոլոր զոհվածները ճանաչվել են
Սեպտեմբեր 20 23:20 2021

Ռուսաստանի Պերմի բուհում հրաձգության հետեւանքով զոհված բոլոր վեց անձինք ճանաչվել են, նրանց թվում են հինգ կին եւ մեկ տղամարդ: Այս մասին ՏԱՍՍ-ին հայտնել են բժշկական ծառայություններում։

«Ներկայում հաջողվել է ճանաչել հրաձգության հետեւանքով բոլոր զոհվածներին։ Ողբերգության զոհ են դարձել հինգ կին եւ 20 տարեկան մեկ երիտասարդ», - ասել է գործակալության զրուցակիցը։

ՌԴ Քննչական կոմիտեի տվյալներով՝ Պերմի բուհում հրաձգության հետեւանքով 6 մարդ Է զոհվել, 28-ը՝ վիրավորվել։ Հրաձգությունը կազմակերպել է ուսանողը, որը ձերբակալության ժամանակ դիմադրություն է ցույց տվել եւ վիրավորվել։ Նրա վիճակը գնահատվում է ծանր։ Նա կրակել է ողորկափող որսորդական հրացանից, որը ձեռք է բերել այս տարվա մայիսին։ Գվարդիայի տվյալներով՝ երիտասարդը զենք է ունեցել օրինական հիմքերով։ Դեպքի առթիվ հարուցվել է քրեական գործ՝ երկու և ավելի անձանց սպանության դեպքի առթիվ։



loading...