ԱՄՆ-ում հայտնաբերել են աղջկա մասունքները, ում որոնմանը հետևում էր ամբողջ երկիրը


ԱՄՆ-ում հայտնաբերել են աղջկա մասունքները, ում որոնմանը հետևում էր ամբողջ երկիրը
Սեպտեմբեր 20 22:50 2021

ԱՄՆ իրավապահ մարմինները գտել են 22-ամյա Գաբրիել Պետիտոյի նկարագրությանը համապատասխանող մասունքները, որի որոնումներին հետևել է ամբողջ երկիրը, հաղորդում է Ռիա Նովոստին:

Պետիտոն անհետացել է մեքենայով ճանապարհորդության ժամանակ իր փեսացուի՝ Բրայան Լոնդրիի հետ, ով, վերադառնալով հայրենի Ֆլորիդա, հրաժարվել է պատասխանել ընկերուհու ճակատագրի վերաբերյալ հարցերին, իսկ ավելի ուշ ինքն էլ է անհետացել:

«Հայտնաբերվել են մարդկային մնացորդներ, որոնք համապատասխանում են Գաբրիել Պետիտոյի նկարագրությանը», - մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարել է Վայոմինգի Հետախուզությունների դաշնային բյուրոյի ներկայացուցիչ Չարլզ Ջոնսը:

 
 

Նրա խոսքով, դատաբժշկական փորձագետները դեռևս չեն եկել այն եզրակացության, որը հնարավոր կդարձներ հարյուր տոկոս հավանականությամբ որոշել, որ խոսքը վերաբերում է Պետիտոյի աճյունին: Մահվան պատճառը դեռ պարզված չէ:

Մնացորդները հայտնաբերվել են Գրանդ Տետոն ազգային պարկում, որտեղից աղջիկը վերջին անգամ կապվել է մոր հետ օգոստոսի 30-ին: Ծնողները սեպտեմբերի 11-ին նրա անհետացման մասին հայտնել են ոստիկանությանը:

Նշվում է, որ օգոստոսի առաջին կեսին Յուտա նահանգի ոստիկանները կանգնեցրել են սպիտակ ֆուրգոն, որում երիտասարդ զույգ է վիճելիս եղել: Հետո իրավապահ մարմինների աշխատակիցները խորհուրդ են տվել նրանց առանձին գիշերել: Պետիտոյի անհետացումը վերջին օրերին դարձել է ամերիկյան ԶԼՄ-ների հիմնական թեմաներից մեկը: