Մեկնարկել են Մոսկվա-Գյումրի-Մոսկվա երթուղով չվերթերը


Մեկնարկել են Մոսկվա-Գյումրի-Մոսկվա երթուղով չվերթերը
Սեպտեմբեր 20 19:22 2021

Ռուսական Aeroflot ավիաընկերությունն այսօրվանից սկսել է թռիչքներ իրականացել նաև Գյումրու «Շիրակ» օդանավակայան։

«Արմենիա» միջազգային օդանավակայաններ» ընկերությունից հայտնում է, որ Մոսկվա-Գյումրի-Մոսկվա երթուղով չվերթերը կիրականցվեն շաբաթական 3 չվերթ հաճախականությամբ՝ յուրաքանչյուր երկուշաբթի, հինգշաբթի և ուրբաթ օրերին։

Ավիատոմսերի առկայության, վերջիններիս ձեռքբերման և այլ մանրամասների համար խնդրում են այցելել ավիաընկերության կայք՝ aeroflot.ru կամ կապ հաստատել տեղական տուրիստական գործակալությունների հետ: