Սև պաղպաղակ․համեղ պաղպաղակի բաղադրատոմսը


Սև պաղպաղակ․համեղ պաղպաղակի բաղադրատոմսը
Սեպտեմբեր 20 16:28 2021

Վերջին շրջանում սև պաղպաղակը գնալով ավելի նորաձև ու տարածված է դառնում։ Ի սկզբանե նման պաղպաղակ պատրաստել են միայն Ճապոնիայում, սակայն այժմ այն հասանելի է նաև Ամերիկայում ու Եվրոպայում։

Նման պաղպաղակները կարելի է գնել, սակայն շատ ավելի հետաքրքիր է այն սեփական ձեռքերով պատրաստել։ Սև գույնն ապահովվում են քունջութի սև սերմերը։ Դրանք վաճառվում են համեմունքների խանութներում։

 

 
 

Անհրաժեշտ է՝

 

Յուղոտ կաթ- 250մլ

Յուղոտ սերուցք- 250մլ

Ձվի դեղնուց- 4 հատ

Սև քունջութի սերմերի մածուկ- 4ճ գդալ

Շաքարավազ- բաժակի 0,5 մասը

Վանիլին- 10գր

 




Պատրաստման եղանակը՝

 

· Կաթն ու սերուցքի կեսը խառնեք, դրեք կրակին ու եռացրեք

 

· Փոքրացրեք կրակն ու թողեք ևս 1 րոպե

 

· Վանիլինը, ձվի դեղնուցն ու շաքարավազը խառնեք բլենդերի օգնությամբ

 

· Աստիճանաբար ավելացրեք կաթնային զանգվածն ու շարունակեք խառնել։ Որոշ ժամանակ անց վերադարձրեք կրակի վրա

 

· 2-3 րոպեից հետո պետք է միատար զանգված ստացվի

 

· Ավելացրեք քունջութի մածուկն ու խառնեք

 

· Երբեմն խառնելով՝ սառեցրեք զանգվածը

 

· Մնացած սերուցքը հարեք ու լցրեք սառը զանգվածի վրա, խառնեք

 

· Ստացված պաղպաղակը դրեք սառնարանն ու սպասեք, որ սառի

 

Բարի ախորժակ