Սպորտային տաբատի պատճառով Balenciaga-ին մեղադրել են մշակութային յուրացման համար


Սպորտային տաբատի պատճառով Balenciaga-ին մեղադրել են մշակութային յուրացման համար
Սեպտեմբեր 19 18:37 2021

Balenciaga նորաձեւության տանը 90-ականների ոճով նոր հավաքածուի պատճառով մեղադրել են մշակութային յուրացման համար, հայտնում է Daily Mail-ը։ Ապրանքանիշի քննադատության է ենթարկվել սպորտային տաբատի նոր մոդելի պատճառով․ նմանատիպ տաբատներ կրում են ամերիկյան հիփ-հոփ մշակույթի ներկայացուցիչները։

Խոսքը 1190 դոլար արժեքով Trompe-L’Oeil մոդելի մասին է։ Ապրանքանիշի տաբատը քննադատության են ենթարկել սոցիալական ցանի օգատերերը, ինչպես նաեւ մասնագետները։ Մարկիտա Գեմեջը՝ Կալիֆոռնիայի համալսարանի աֆրիկյան հետազոտությունների դոցենտ, հայտարարել է, որ հիասթափված է, որ իսպանական ապրանքանիշը փորձում է գումար վաստակել ոճի շնորհիվ, որի շուրջ ռասայական փոքրամասնությունների վերաբերյալ խարան է ձեւավորվել։



loading...