Վարսահարդարը բացահայտել է սուպերմարկետից գնված մազերի ներկերի վտանգները


Վարսահարդարը բացահայտել է սուպերմարկետից գնված մազերի ներկերի վտանգները
Սեպտեմբեր 17 22:50 2021

Ամերիկացի վարսահարդարը բացահայտել է սուպերմարկետից գնված մազերի ներկերի վտանգները և ցույց տվել, թե ինչ հետևանքներ կարող են ունենալ դրանք տնային պայմաններում օգտագործելու դեպքում: TikTok- ում տեղադրված տեսանյութը նկատել է  Mirror-ը:

Համացանցում տեղադրված կադրերում ոճաբան Մեթյուն ցուցադրել է իր հաճախորդի մազերը: Նրա խոսքով՝ կինը դրանք ինքնուրույն է ներկել սևով և եկել է երանգն ավելի բաց դարձնելու: Վարպետը սպիտակեցնող նյութ է քսել մազափնջի վրա՝ տեսնելու, թե ինչպես են մազերն արձագանքում նյութին: Մի քանի րոպե անց գունավոր գանգուրները ոլորվել են, իսկ հետո թափվել:

«Սովորական խանութներում վաճառվող ներկանյութերը շատ ամոնիակ են պարունակում, որն անուղղելի վնաս է հասցնում մազերին: Բացի այդ, դրանք պարունակում են մետաղական աղեր եւ ներկեր, որոնք ապագայում թույլ չեն տալիս մազերը հավասար ներկել: Բացի այդ, այս բոլոր քիմիական նյութերը կարող են գրգռել գլխամաշկը եւ օրգանիզմում առաջացնել չնախատեսված ռեակցիաներ», - պարզաբանել է նա: