Բաքուն Հայաստանի դեմ հայց կներկայացնի Միջազգային դատարան. Ադրբեջանի ԱԳՆ


Բաքուն Հայաստանի դեմ հայց կներկայացնի Միջազգային դատարան. Ադրբեջանի ԱԳՆ
Սեպտեմբեր 17 17:18 2021

Ադրբեջանը հայց կներկայացնի Հայաստանի դեմ Արդարադատության միջազգային դատարան՝ ռասայական խտրականության բոլոր ձևերի վերացման միջազգային կոնվենցիայի համակարգված խախտումների համար, հայտարարել է Ադրբեջանի ԱԳՆ֊ն։

«Այս տարվա հունվարին ՄԻԵԴ-ում Հայաստանի դեմ Ադրբեջանի կողմից հարուցված դատական ​​գործընթացներից բացի՝ Ադրբեջանը մոտ օրերս կդիմի դատարան՝ Հայաստանին պատասխանատվության ենթարկելու ռասայական խտրականության բոլոր ձևերի վերացման միջազգային կոնվենցիայի համակարգված խախտումների համար», - լրագրողներին ասել է Ադրբեջանի ԱԳՆ խոսնակ Աբդուլաևան: Նա հայտարարել է, որ «եռակողմ հայտարարության ստորագրումից հետո Հայաստանը իբրև թե շարունակել է խախտել Կոնվենցիան՝ կանխելով ադրբեջանցի ների հարկադիր վերադարձը` ականապատելով տարածքները և հրաժարվելով Ադրբեջանին տրամադրել ականապատ տարածքների քարտեզներ»:

«Մենք ապահովելու ենք արդարությունը միջազգային իրավունքի շրջանակներում` Հայաստանի կողմից Կոնվենցիայի դրույթների կոպիտ խախտման կապակցությամբ», - ասել է նա:

 
 

Ինչպես ավելի վաղ հայտնել էինք, Հայաստանը հայց է ներկայացրել Միջազգային քրեական դատարան՝ ընդդեմ Ադրբեջանի՝ նրան մեղադրելով ռասայական խտրականության մեջ: