5 բառ, որոնք պետք է հիշել հարաբերությունները շարունակելու համար


5 բառ, որոնք պետք է հիշել հարաբերությունները շարունակելու համար
Սեպտեմբեր 17 16:38 2021

Կան բառեր, որոնք պետք է հիշել, եթե ուզում եք, որ ձեր հարաբերությունները շարունակվեն ու անհաջողության չմատնվեն:

1. Լսեք

 
 
 

Որպեսզի իմանաք՝ ինչ է պետք ձեր զուգընկերոջը հարաբերություններում, անհրաժեշտ է ուշադրություն, հետևողականություն և իսկապես լսել կարողանալու կարողություն: Միայն այդպես, միմյանց լսելով, դուք կարող եք հասկանալ, թե ով է իրականում ձեր զուգընկերը, և ինչու է նա մտածում ու գործում այդպես, այլ ոչ այլ կերպ: Երբ դա հասկանաք, դուք կհասկանաք նրա արարքների մոտիվացիան ու սիրելի մարդու արձագանքն այս կամ այն երևույթին: Իսկ դա կհեշտացնի խնդիրների լուծումը:

Այլ կերպ ասած՝ բավական է միայն լսել ու ուսումնասիրել զուգընկերոջդ, ինչպես հարկն է: Միայն այդպես կարելի է ամրապնդել ձեր հարաբերությունները:

2. Սահմաններ

Առողջ հարաբերություններ ունենալու համար դուք և ձեր զուգընկերը հենց ամենասկզբից պետք է սահմաններ գծեք՝ ֆիզիկական, էմոցիոնալ, սեքսուալ ու ֆինանսական: Դնելով ու ընդունելով այդ սահմանները՝ դուք միմյանց երաշխավորում եք, որ ձեր հարաբերությունները կլինեն անվտանգ տարածք, ուր հանգիստ է ու հարմարավետ:

3. Ծիծաղ

Եթե դուք և ձեր զուգընկերը չեք կարողանում ծիծաղեցնել միմյանց, հարաբերությունները երկար չեն շարունակվի: Անհնար է մի ամբողջ հավերժություն անցկացնել մի մարդու հետ, ում հետ չես կարող լկստվել կամ գոնե ավելորդ անգամ ժպտալ: Յուրաքանչյուրը միայն իրեն բնորոշ հումորի զգացումն ունի, սակայն, եթե այդ հարցում դուք չեք համընկնում, ձեր հետագա հարաբերությունների համար կանխատեսումները բոլորովին սփոփիչ չեն:

Ինչ-որ մեկը սև հումոր է սիրում, մյուսը՝ սարկազմ, իսկ երրորդին էլ ավելի հոգեհարազատ է մեղմ հումորը: Սա պետք է հաշվի առնել: Բայց ծանր դեպք է, եթե զուգընկերդ հումորի զգացում չունի:

Այդտեղ «կփրկի» միայն ճիշտ նույնպիսի կյանքի ուղեկիցը՝ հումորից զուրկ մի անձնավորություն: Կնստեն ու լուրջ դեմքերով միմյանց կնայեն:

4. Ապրել

Հարաբերություններում ամենալավ բաներից մեկն ինչ-որ բան փորձելու, զգալու հնարավորությունն է այն մարդու հետ, ում սիրում ես: Երբ դուք իսկապես սիրում եք ինչ-որ մեկին, ապա ուզում եք նրա հետ կիսել ձեր կյանքի բոլոր երջանիկ պահերը:

Եթե դուք բախտ եք ունեցել ճիշտ մարդու հանդիպել, պարզապես ապրեք ու վայելեք կյանքն ամբողջությամբ: Եղեք անակնկալներով լի, բաց եղեք յուրաքանչյուր նոր բանի համար: Սիրեք այս կյանքը, բացահայտեք այն միասին ամեն օր ու վայելեք կյանքը:

5. Սեր

Թեպետ մենք բոլորս մտածում ենք, որ գիտենք՝ ինչ է սերը, և ինչ է նշանակում՝ սիրել, իրականում ամեն բան փոքր-ինչ այլ կերպ է: Բանն այն է, որ յուրաքանչյուրն ուզում է սիրել ու սիրվել տարբեր կերպ: Դա նշանակում է, որ սերն արտահայտելու ձեր եղանակը կարող է բոլորովին էլ այն չլինել, ինչ ձեր զուգընկերոջն է պետք: Ահա թե ինչու է այդքան կարևոր ուսումնասիրել, միմյանց հարցնել այն մասին, թե սիրո հատկապես որ լեզուն է նախընտրելի յուրաքանչյուրիդ համար: Երբ սովորեք այդպես սիրել միմյանց, անսովոր ուրախություն ու բավարարության զգացում կունենաք:

Հիշեք այս 5 բառերը և ամենակարևորը, պարբերաբար կիրառեք դրանք: Դրանք երջանիկ ու տևական հարաբերությունների բանալին են:



loading...