Համարձակ զգեստ, ոճային կերպար. Իվետա Մուկուչյանի լուսանկարը


Համարձակ զգեստ, ոճային կերպար. Իվետա Մուկուչյանի լուսանկարը
Սեպտեմբեր 17 11:08 2021

Երգչուհի Իվետա Մուկուչյանը նոր լուսանկար է հրապարակել՝ ներկայացնելով իր շքեղ կերպարը։

 

 

 

Սոցիալական ցանցի իր էջում հրապարակված կադրերում Իվետռան վառ գունի զգեստ է կրում, որն առանձնանում է ոտքի հատվածում հետաքրքիր կտրվածքով։ Երգչուհին հետաքրքիր սանրվածք է ընտրել, վառ շպար։ Նրա կերպարն ամբողջացնում են բարձրակրունկներն ու խոշոր ականջօղերը։ Հետեւորդները ոճային երգչուհուն դրական խոսքեր են գրել․ «Իդեալական ոտքեր», «հիանալի տեսք ունես»։

 

 

Օրեր առաջ հրապարակված կադրերում Իվետան սեւ, փայլուն հագուստ էր կրում։ Նա հետաքրքիր սանրվածքով էր, ընտրել էր արտահայտիչ դիմահարդարում։ Կերպարն ամբողջացնում էին խոշոր ականջօղերը։ Մեկնաբանություններում հետեւորդները դրական խոսքեր էին գրել նրան․ «Ազդեցիկ աղջիկ»։