Լոնդոնի Բարձր դատարանի վճռով՝ արքայազն Ֆիլիպի կտակը 90 տարի գաղտնի կմնա


Լոնդոնի Բարձր դատարանի վճռով՝ արքայազն Ֆիլիպի կտակը 90 տարի գաղտնի կմնա
Սեպտեմբեր 17 12:54 2021

Լոնդոնի Բարձր դատարանի դատավոր Էնդրյու Մաքֆալենի վճռի համաձայն՝ արքայազն Ֆիլիպի կտակը 90 տարի գաղտնի կպահվի, որպեսզի պաշտպանվեն հանգուցյալի կնոջ՝ Էլիզաբեթ Երկրորդ թագուհու արժանապատվությունն ու հեղինակությունը, գրում է The Guardian-ը:

«Անհրաժեշտ է բարձրացնել այս փոքր խմբի մարդկանց կյանքի իսկապես անձնական կողմերի պաշտպանությունը, որպեսզի պահպանվի միապետի և նրա ընտանիքի մերձավորների արժանապատվությունը», - ասել է Մակֆալենը:

Արքայազն Ֆիլիպը մահացել է 2021 թվականի ապրիլի 9-ին՝ իր 100-ամյակից երկու ամիս առաջ։



loading...