Փոխեք մազերի գույնը երիցուկի միջոցով


Փոխեք մազերի գույնը երիցուկի միջոցով
Սեպտեմբեր 16 19:57 2021

Բազմաթիվ հետազոտություններ ապացուցել են, որ քիմիական գունաներկերը վնասում են մազերը՝ դրանք դարձնելով խամրած և փխրուն:
Սակայն գոյություն ունի այլընտրանքային միջոց, որը կօգնի բնական ճանապարհով բացացնել մազերի գույնը:
Ինչպես գիտեք, կիտրոնն արդյունավետ կերպով բացացնում է մազերի գույնը, այնպես որ, այսօրվա բաղադրության բաղադրիչներից մեկը հենց կիտրոնն է:
Քչերը գիտեն, որ բացի կիտրոնից՝ մազերի գույնը կարելի է բացացնել նաև երիցուկի միջոցով:

Բաղադրություն

 

2/3 ճ/գ եռացրած ջուր
Երիցուկի թեյի 1 փաթեթ
1 ճ/գ մեղր
Կես կիտրոն
Եռացրած ջուրը լցրեք տարայի մեջ, երիցուկի փաթեթը գցեք ջրի մեջ, թողեք թրմվի մի փոքր, ապա մյուս բոլոր բաղադրիչները խառնեք իրար և փոքր խոզանակի միջոցով քսեք ամբողջը մազերի երկայնքով: Թողեք խառնուրդը մնա մազերին 15 րոպե, ապա սովորականի պես լվացեք:
Լավագույն արդյունքի հասնելու համար պարզապես այս լուծույթը քսեք մազերին և կանգնեք արևի տակ: