Արագածոտնում «Lexus»-ը բախվել է քարերին եւ կողաշրջված հայտնվել այգում. վարորդի վիճակը ծայրահեղ ծանր է


Արագածոտնում «Lexus»-ը բախվել է քարերին եւ կողաշրջված հայտնվել այգում. վարորդի վիճակը ծայրահեղ ծանր է
Սեպտեմբեր 16 21:46 2021

Այսօր՝ սեպտեմբերի 16-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Արագածոտնի մարզում:

Ինչպես հայտնում է SHAMSHYAN.com-ը, ժամը 17:35-ի սահմաններում  Երևանի  բնակիչ,  41-ամյա Գագիկ Ղարիբյանը իր վարած Lexus  մակնիշի ավտոմեքենայով Փարպի գյուղի  սկզբնամասում դեռևս անհայտ հանգամանքներում  դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց, բախվել քարերին, ապա հողաթմբին և կողաշրջված վիճակում հայտնվել քաղաքացու խնձորի այգում:

Վթարի հետևանքով վարորդը ծայրահեղ ծանր ախտորոշմամբ տեղափոխել է «Աշտարակ» բժշկական կենտրոն, որտեղից էլ  Երևանից ժամանած ռեանիմոբիլով  տեղափոխել են «Աստղիկ» բժշկական կենտրոն:

Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենան, փակել գազաբալոնն ու այնուհետև քաղաքացիների օգնությամբ  դարձի բերել այն:



loading...