Գյումրիում գործարար Սամվել Ալեքսանյանին պատկանող ընկերության տարածքում հայտնաբերվել է տղամարդու դի


Գյումրիում գործարար Սամվել Ալեքսանյանին պատկանող ընկերության տարածքում հայտնաբերվել է տղամարդու դի
Սեպտեմբեր 16 13:52 2021

Այսօր ողբերգական դեպք է տեղի ունեցել Շիրակի մարզում։ Ժամը 10։45-ի սահմաններում Գյումրի քաղաքի ոստիկանության Կումայրիի բաժին ահազանգ է ստացվել, որ Գյումրի քաղաքի Հացիկի խճուղի 6/1 հասցեում տղամարդու դի կա։

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ոստիկաններն ու քննիչները նշված հասցեում՝ Volvo մակնիշի կիսակցորդիչով բեռնատարի մոտ, հայտնաբերել են տղամարդու դի և տեղում պարզել են, որ մահացածը Արարատի մարզի բնակիչ՝ 44-ամյա Արմեն Մուրադյանն էր։ 

Ըստ նախնական տեղեկությունների՝ վերջինս բեռնատարի տակ աշխատանքներ էր կատարում, ինչի ժամանակ անզգուշաբար ինչ-որ իր է ընկել նրա վրա, ինչն էլ դարձել է մահվան պատճառ։

Ֆոտոլրագրողի տեղեկություններով՝ նշված տարածքը պատկանում է ԱԺ նախկին պատգամավոր, գործարար Սամվել Ալեքսանյանին, իսկ տարածքը «Ալեքս ընդ Հոլդինգ» ՍՊԸ-ի տարածքն է։

Դեպքի վայր են ժամանել նաև ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 2-րդ վաշտի 2-րդ դասակի ծառայողները՝ վաշտի հրամանատար Վաչե Մալաքյանի, դասակի հրամանատար Լևոն Մարտիրոսյանի գլխավորությամբ, սակայն պարզվել է, որ տեղի ունեցածը ոչ թե ճանապարհատրանսպորտային պատահար է, այլ դժբախտ պատահար։ 



loading...