Արշակ Կարապետյանը 3 ժամով վերադարձել է վարչապետի հետ հանդիպելու


Արշակ Կարապետյանը 3 ժամով վերադարձել է վարչապետի հետ հանդիպելու
Սեպտեմբեր 16 00:45 2021

 «Հրապարակ»-ը գրում է. «Մեր տեղեկություններով, ժամեր առաջ պաշպանության նախարար Արշակ Կարապետյանի գլխավորած պատվիրակությունը վերադարձել է Երևան: Ինչպես ասացին մեր աղբյուրները, նախարարը Հայաստանում եղել է 3 ժամ և միակ մարդը, ում հետ այդ ընթացքում հանդիպել է, վարչապետ Նիկոլ Փաշինյան է եղել:

Այնուհետև հետ է մեկնել Մոսկվա, մեզ ասացին, որ ամենայն հավանականությամբ նախարարը բանակցությունների մեջ է ադրբեջանական կողմի հետ և այդ բանակցությունները այնքան հրատապ և կարևոր են, որ անգամ Կարապետյանի մայրիկի հուղարկավորությունը հետաձգվել է մինչև սեպտեբերի 18-ը: 

 
 

Թե ինչ շտապ բանակցություններ են, մեզ չհաջողվեց պարզել, իսկ ՊՆ տարածած անբովանդակ հաղորդագրությունները թե նախարարը մնացել է որպես դիտորդ՝ զորավարժություններին մասնակցելու համար, բացարձակ համոզիչ չեն թվում, հատկապես անձնական դժբախտության ֆոնին»:

 



loading...