Հրապարակվել է 100 ամենաազդեցիկ մարդկանց ցանկն՝ ըստ Time-ի


Հրապարակվել է 100 ամենաազդեցիկ մարդկանց ցանկն՝ ըստ Time-ի
Սեպտեմբեր 15 21:00 2021

Ամերիկյան Time հանդեսը հրապարակել է 2021 թվականի 100 ամենաազդեցիկ մարդկանց ցանկը՝ նրանց ներկայացնելով հետևյալ անվանակարգերում՝ «Տիտաններ», «Նորարարներ», «Արվեստի գործիչներ», «Առաջնորդներ», «Գյուտարարներ» և «Կուռքեր»:

«Առաջնորդների» շարքում տեղ են գտել Առևտրի համաշխարհային կազմակերպության ղեկավար Նգոզի Օկոնջո-Իվեալան, Իրանի նախագահ Էբրահիմ Ռայիսին, Իտալիայի և Իսրայելի վարչապետեր Մարիո Դրագին և Նաֆթալի Բենեթը, Սալվադորի նախագահ Նայիբ Բուկելեն, Աֆղանստանի կառավարության փոխղեկավար Աբդուլ Ղանի Բարադարը:

Այս անվանակարգով ցանկում երկրորդ տարին անընդմեջ հայտնվել են ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը, նախկին նախագահ Դոնալդ Թրամփը, Հնդկաստանի վարչապետ Նարենդրա Մոդին, ԱՄՆ փոխնախագահ Քամալա Հարիսը, Չինաստանի ղեկավար Սի Ծինփինը:

Ըստ հանդեսի՝ «տիտաններ» են ճանաչվել Apple-ի ղեկավար Թիմ Կուկը, ամերիկացի թեթևատլետ Էլիսոն Ֆելիքսը:

«Նորարարների» շարքը համալրել են երկգչուհի Բիլի Այլիշը, սպանված աֆրոամերիկացի Ջորջ Ֆլոյդի ընտանիքի փաստաբան Բեն Քրամփը:

«Արվեստի գործիչների» թվում են դերասաններ Սքարլեթ Յոհանսոնը, Քեյթ Ուինսլեթը, Օմար Սին, ռեժիսոր Քլոե Չժաոն:

«Կուռքերի» թվում են բրիտանացի արքայազն Հարին և նրա կինը՝ Մեգան Մարքլը, թենիսիստուհի Նաոմի Օսական, երգչուհի Բրիթնի Սփիրսը, Ալեքսեյ Նավալնին:

«Գյուտարարների» անվանակարգում տեղ են գտել SpaceX-ի ղեկավար Իլոն Մասկը, General Motors-ի գլխավոր տնօրեն Մերի Բարրան և ուրիշներ: