Հուլուսի Աքարը բացահայտել է, թե ինչ նպատակով են անցկացվում թուրք-ադրբեջանական համատեղ զորավարժությունները


Հուլուսի Աքարը բացահայտել է, թե ինչ նպատակով են անցկացվում թուրք-ադրբեջանական համատեղ զորավարժությունները
Սեպտեմբեր 14 19:40 2021

Թուրքիայի և Ադրբեջանի համատեղ զորավարժություններն ուղղված են տարածաշրջանում կայունության հաստատմանը: Այս մասին հայտարարել է Թուրքիայի ազգային պաշտպանության նախարար Հուլուսի Աքարը` Քոնիայում անցկացվող «Բազե ԹուրԱզ - 2021» համատեղ մարտավարական թռիչքային վարժանքների ժամանակ:

Նա բարձր է գնահատել համատեղ վարժանքները և նշել երկկողմ ռազմական համագործակցության զարգացման կարևորությունը: Թուրք նախարարի խոսքերով` զորավարժությունները շատ կարևոր են զինծառայողների փորձառությունը բարձրացնելու համար:

 
 

Աքարն ընդգծել է, որ երկու երկրների ռազմական համագործակցությունը միտված է ապահովել «ժողովուրդների ու երկրների անվտանգությունը, ինչպես նաեւ տարածաշրջանում կայունությունը»:



loading...