Ֆրանսիայում սպիտակ ներկ են լցրել սևամորթ ստրկուհու հայտնի արձանի վրա (լուսանկար)


Ֆրանսիայում սպիտակ ներկ են լցրել սևամորթ ստրկուհու հայտնի արձանի վրա (լուսանկար)
Սեպտեմբեր 14 00:22 2021

Անհայտ անձինք սպիտակ ներկ են լցրել սևամորթ ստրուկուհու արձանի վրա Ֆրանսիայի Բորդո քաղաքում: Ինչպես հաղորդում է BBC News-ը, քաղաքի իշխանությունները կատարվածը որակել են որպես ռասիստական հարձակում:

Բրոնզե քանդակը պատկերում է աֆրիկուհի Մոդեստ Տեստասին, որին որպես ստրուկ Բորդո են տեղափոխել 18-րդ դարում: Տեստասին ուղարկել էին Էսպանիոլա կարիբյան կղզի՝ աշխատելու շաքարի պլանտացիայում: Ավելի ուշ նա տեղափոխվել էր ԱՄՆ և ազատ արձակվել իր ֆրանսիացի տիրոջ մահից հետո: Այնուհետև աֆրիկուհին կրկին բնակություն է հաստատել Էսպանիոլա կղզու արևմտյան շրջանում, որը ներկա պահին Հայիթին է զբաղեցնում: Նախկին ստրկուհին մահացել է 105 տարեկանում:

Նշվում է, որ արձանը ներկված են նկատել երկուշաբթի, սակայն արդեն հասցրել են մաքրել: Արձանը բացվել է 2019 թվականին՝ որպես քաղաքի գաղութատիրական անցյալի խորհրդանիշ:

 

 


loading...