Էդ մարդը կանխամտածված քաղաքում ներքին բախումներ է հրահրում, որ ժողովրդի ուշադրությունը շեղի, ինքն էլ իր կեղտոտ գործերը անի. Արսեն Ղուկասյան՝ Նիկոլ Փաշինյանի մասին


Էդ մարդը կանխամտածված քաղաքում ներքին բախումներ է հրահրում, որ ժողովրդի ուշադրությունը շեղի, ինքն էլ իր կեղտոտ գործերը անի. Արսեն Ղուկասյան՝ Նիկոլ Փաշինյանի մասին
Սեպտեմբեր 13 22:50 2021

Իշխանությունները հետ չեն կանգնել գունագեղ տոնակատարություն կազմակերպելու որոշումից։ Զոհված զինծառայողի հարազատ Արսեն Ղուկասյանը «Փաստինֆո»-ի հետ զրույցում հայտնեց՝ սեպտեմբերի 21-ին զոհված զինծառայողների ծնողները դուրս են գալու փողոց, մասնակցելու են «գունագեղ տոնակատարությանը», որը նվիրված է լինելու զոհերի հիշատակին։

«Մենք՝ լինելով այդ զոհերի հարազատները, պարտավոր ենք ներկա լինելու այդ «գունագեղ տոնակատարությանը»։ Մնացածը՝ ընթացքը ցույց կտա։ Եկեք ապրենք՝ կտեսնենք։ Իրենք կանեն, մենք էլ կանենք։ Չեն անի, մենք հանգիստ կգնանք, մեր զոհերի հիշատակը կհարգենք, բայց ոչ գունագեղ տոնակատարությամբ, այլ մոմավառությամբ, կամ օրինակ՝ քայլերթով»։

Նախօրեին Ղուկասյանը պատահական հանդիպել է ՔՊ-ական պատգամավոր Անդրանիկ Քոչարյանին, մեկ անգամ էլ է նշել, որ գունագեղ տոնակատարություն չպետք է լինի։ Պատգամավորը պնդել է, թե գունագեղ համերգ չի լինելու, Սիմֆոնիկ նվագախումբ է ժամանելու հրապարակ։

«Փաշինյանի խոսքերն են՝ «գունագեղ տոնակատարություն»։ Գունագեղը համասեռամոլների դրոշն է։ Էլ ոնց կարար ուրիշ ձև։ Եթե ինքը մտադրված էր համերգ կազմակերպել զոհերի հիշատակին, կարելի էր ասել «Հուշ, համերգ, կամ երեկո զոհվածների համար», բայց ոչ տոնակատարություն։ Զգուշացրել եմ՝ թող անձնավորությանը ասի, որ չեղարկի, եթե չէ՝ բեմը շուռ եմ տալու գլխներիդ։ Ոչ մի ոստիկան չի կարող կանգնի այն մայրերի առաջ, որոնք իրենց երեխեքի նկարով մտնելու են հրապարակ, թող փորձեն»։

Ղուկասյանը նշեց, որ «գունագեղ տոնակատարության» առաջին իսկ նշույլի դեպքում պատրաստ են ցանկացած քայլի.

«Թող բռնվեն, հետո չասեն մենք մեղավոր ենք, իրենք՝ անմեղ։ Մեզ թող չմեղադրեն մի բանի մեջ, որ նախապես ասել ենք՝ մի արեք»։

Նահատակված հերոսի հարազատը հայտնում է, որ տպավորություն է ծնողների մոտ, որ քաղաքում միտումնավոր հրահրվում է ներքին անկայուն վիճակ։

«Էդ մարդը դիտմամբ, կանխամտածված հրահրում է, որ ներքին բախումներ լինեն, որ ժողովրդի ուշադրությունը շեղի, ինքն էլ անի իր կեղտոտ գործերը, որն ինքը շատ վաղուց արդեն անում է ու շարունակում է ստոր քայլերը։ Իրեն դա պետք է, որ հասցնի «արանքը ճղի՝ անի»։ Ես այս ամենը այդպես եմ ձևակերպում, քանի որ տարբեր տեղերից կան տարբեր տեղեկություններ, որոնք ճիշտ է ամբողջովին հավաստի չեն, բայց իրականության հետ կապ ունեն, թե ինչեր է սպասվում։ Առաջնագծում շատ լուրջ թեմաներ են սպասվում՝ Սյունիքում, Տավուշում, Երասխում»,- ասել է Արսեն Ղուկասյանը։

Նրա փոխանցմամբ՝ օրեր առաջ եղել է Տավուշում՝ զորամասերից մեկում։ Առաջնագծի համար անհրաժեշտ իրեր է տեղափոխել, որի ժամանակ տեղեկացել է, որ զորամասի հրամանատարին տեղափոխել են։

«Այն անձի մասին է խոսքը, որ իր արևով են երդվում։ Կռվող, դուխով տղա է, ոչ մի բանի առաջ կանգ առնող չէ, մինչև վերջին շունչը կպայքարի։ Ինչո՞ւ են այսօրվա դժվար պահին փոխում պաշտոնը։ Մի քիչ կասկածելի է, որովհետև նույն պրոցեսով նաև ժամանակին արել է Արցախի ուղղությամբ։ Նույն սցենարով ուզում է անի մարդը»։

Ղուկասյանը տեղեկացրեց, որ Տավուշում խոցելի հատվածներ կան։ Վտանգներից խուսափելու համար կարևոր իրեր է սահմանագիծ տեղափոխել։ Դրանք գնել է բարերարների տրամադրած գումարով եւ ձեւակերպվել են որպես զորամասի գույք։ Վստահեցրել է՝ հետևողական է լինելու, որ դրանք մնան զինծառայողների տրամադրության տակ։ Շուտով նաև կհրապարակի իրերի ցուցակը։

Ղուկասյանը եղել է սահմանամերձ Չինարիում և Այգեձորում։ Ռուս սահմանապահների տարածքում չի հանդիպել, սակայն այլ տարօրինակություններ է արձանագրել։ Մասնավորապես, փաստում է, որ «Մեհրաբիի» զորամասի զինվորներն այլևս իրենց ծառայությունը կատարում են Սյունիքում։ Նույն զորամասին կից դիրքերը հսկում են ներքին զորքերի պայմանագրայինները։ Ըստ նրա՝ այստեղ առկա է երկու տարօրինակություն։ Նախ՝ մեծ գումարներ են ծախսվել կրկնակի տեղափոխության համար։

Հնարավոր էր անմիջապես Երևանից զորքերն ուղարկել Սյունիք։ «Մեհրաբիի» զինծառայողները Տավուշի տեղանքին ավելի ծանոթ են։ Ներքին զորքերի զորամասի ոստիկանության աշխատողները այսօր հսկում են Չինարիի դիրքերը։ Ղուկասյանն ասում է՝ 44-օրյա պատերազմի նույն ձեռագիրն է, միտումնավորություն կա՝ անցանկալի իրավիճակում զինծառայողներին շփոթության մեջ գցելու համար։

Դա նրա համար է, որ մարդիկ տեղանքը չեն ճանաչում։ Առաջին խնդրի ժամանակ այս մարդիկ շիվարած, չեն իմանալու ի՞նչ անել, ոնց որ այն ժամանակ մեր տղերքին տարան չոլում բաց թողեցին, ասացին՝ էս ա, ստեղ դիրքավորվեք։ Մի հատ ասեիք թուրքը որտեղ է, տեղանքին ծանոթանային։ Էդ մարդիկ էլ ընկան շրջափակման մեջ, չգիտեին՝ Ստեփանակերտը որտեղ է, Բաքուն՝ որտեղ։ Ուղղություն գոնե ունենային։ Մարդիկ խուճապի մեջ՝ տեղանքին անծանոթ, գնացին ընկան մսաղացի մեջ, կոտորվեցին»։

Ղուկասյանը տեղեկացրեց, որ շուտով գուցե վերջին անգամ տեսաուղերձով կդիմի հանրությանը, շարունակելու է պայքարը բոլոր հնարավոր մեթոդներով։

«Ես վերջին ընթացքում փորձել եմ ամեն ձևով՝ խնդրանքով, աղաչանքով ազգին հասկացնել, որ մեղք են, իրենց երեխեքը մեղք են։ Ասում եմ՝ սուգը մտել է իմ տուն, թող ձեր տուն չմտնի՝ իրենք այդքանից հետո ինձ հայհոյում են։ Էլի եմ փորձում, ասում եմ՝ կույր են, պետք է նորից փորձել մարդկանց ուշքի բերել, աչքերը բացել, բայց ամեն ինչ ունի չափ ու սահման։ Ես իմ գործով կզբաղվեմ էլի մինչև վերջ, պայքարելու եմ սրա դեմ բոլոր հանրավոր մեթոդներով»,- եզրափակեց Արսեն Ղուկասյանը։



loading...